«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը

2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Այս մասին նա հայտնել է կուսակցության ֆեյսբուքյան էջում՝ տեսանյութի միջոցով։
«Չենք որոշել, բայց ես կարծում եմ, որ որոշելու խնդիր էլ չկա, որովհետև մեր կուսակցությունում այդ առիթով վաղուց որոշված է և այդ թեման ձևական է դրվելու քննարկման, միանշանակ կլինեմ ես վարչապետի թեկնածուն, և կարծում եմ, որ դա օրինաչափ է։ Սա մեծամտություն չհամարեք ու այնպես չի, որ ես երազում եմ վարչապետի թեկնածու լինել»,- ասել է Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ կուսակցության մասնակցությունը օգտակար կլինի պետությանը։
Civilnet










