Գլխավոր Լրահոս

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր: Որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնք (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը: 

«Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է՝ 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում