Գլխավոր Լրահոս

Վրաստանի Չոխատաուրի համայնքի ղեկավարը ձերբակալվել է՝ «խմբակային բռնության» մեղադրանքով

Վրաստանի Չոխատաուրի համայնքի ղեկավարը ձերբակալվել է՝ «խմբակային բռնության» մեղադրանքով

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի արևմտյան Գուրիայի մարզի Չոխատաուրիի մունիցիպալ խորհրդի նախագահ Դավիթ Շարաշիձեն ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ խմբակային բռնություն կիրառելու մեղադրանքով։

Միջադեպը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Գուրիայի Օզուրգեթի քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միջադեպին նախորդել է խոսքային վիճաբանություն, որից հետո Շարաշիձեն և նրա հետ ևս երկու անձ հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա։

Նախարարությունը հայտնել է, որ ոստիկանը ստացել է դեմքի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներ՝ հավելելով, որ միջադեպի պահին նա ծառայության մեջ չի եղել։

Թեև Շարաշիձեն ձերբակալվել է, նախարարության փոխանցմամբ՝ նրա հետ եղած երկու անձինք դեռևս չեն ձերբակալվել։ Նշվում է նաև, որ ոստիկանության տուժած աշխատակիցը մինչև հետաքննության ավարտը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից։

Շարաշիձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ է։ Նա Չոխատաուրիի մունիցիպալ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2025-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, որոնք բոյկոտվել էին ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից։ Մինչ այդ նա զբաղեցրել է Չոխատաուրիի քաղաքապետի պաշտոնը։

Դեպքի առնչությամբ հարուցվել է գործ՝ «խմբակային բռնություն» հոդվածով, որը նախատեսում է տուգանք, հանրային աշխատանքներ կամ մինչև երկու տարվա ազատազրկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում