Գլխավոր Լրահոս

Standard&Poor's-ը պահպանել է Ավստրալիայի վարկային բարձրագույն վարկանիշը

Standard&Poor's-ը պահպանել է Ավստրալիայի վարկային բարձրագույն վարկանիշը

Միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը անփոփոխ է թողել Ավստրալիայի վարկային բարձրագույն վարկանիշը՝ ААА՝ «կայուն» կանխատեսմամբ՝ չնայած երկրի պարտքային ծանրաբեռնվածությանն ու բանկերի՝ արտաքին ֆինանսավորումից ունեցած մեծ կախվածությանը: «Առկա ռիսկերը, որոնք բացասաբար են ազդում Ավստրալիայի սուվերեն վարկանիշի վրա, ներկայում բավական նվազել են», -ասված է գործակալության հայտարարության մեջ:

Ավստրալիան ներկայում փորձում է բյուջեի մուտքերն ապահովել եկամուտների աճի հաշվին, սակայն այդ միջոցառումները դեռևս ցանկալի արդյունք չեն ապահովում: Վերջին 6 ամիսներին օգտակար հանածոներից ստացվող հարկային մուտքերի ծավալը կազմել  է  $130 մլն, որը զգալիորեն զիջում ավելի վաղ արված կանխատեսումներին:

Հանքային ռեսուրսների վարձակալման հարկից ստացվող համեմատաբար ցածր եկամուտները լուրջ հարված է Ջուլիա Հիլիարդի կառավարությանը, որը նպատակ ուներ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ բարձրացնել իր հեղինակությունը: Հարկը Ավստրալիայում լուրջ վեճերի առիթ է դարձել, քանի որ այն հանքարդյունաբերական ընկերությունների ծախսերը զգալիորեն ավելացրել է, հատկապես՝ հումքային շուկայում ներկայիս անորոշության ֆոնին, որը, իր հերթին, խոչընդոտել է նրանց բիզնեսի զարգացմանը:  Ավստրալիայի Պահուստային բանկի կանխատեսման համաձայն՝ 2013թ. երկրի տնտեսկան աճը կկազմի 2,5%,  և առաջիկա տարում գնաճի մակարդակը կլինի 2-3% մակարդակում: Բանկում նշել են երկաթաքարի և ածխի կտրուկ թանկացման մասին, որոնք Ավստրալիայի կողմից հիմնական արտահանավող հումքատեսակներն են: Այդ դինամիկան հնարավորություն կտա երկրի արտաքին առևտրի ցուցանիշները 1-ին եռամսյակում պահպանել: Ավստրալիայի դրամավարկային իշխանությունները լավատեսորեն են տրամադրված գլոբալ տնտեսական աճի հարցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում