Չնայած Թեհրանի պնդումներին, որ իր հրթիռային և պաշտպանական համակարգերը երբեք չեն լինի բանակցությունների առարկա, կարող եմ ասել հետևյալը. նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել։ Հունվարի 30-ին Սպիտակ տանը լրագրողներին ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ Նախագահը կարծում է, որ Իրանը կփորձի բանակցել համաձայնագրի շուրջ՝ ամերիկյան ռազմական գործողություններին բախվելու փոխարեն։ Թրամփի խոսքով՝ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ:
«Մենք ունենք մեծ նավատորմ, որը հենց հիմա շարժվում է դեպի Իրան»,- ասաց ԱՄՆ նախագահը։
Թրամփը հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Իրանի դեպքում կկրկնի վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին: Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին։
«Հուսով եմ՝ մենք կկնքենք համաձայնագիր։ Եթե մենք համաձայնագիր կնքենք, դա լավ է։ Եթե համաձայնագիր չկնքենք, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Թրամփը:
Civilnet











