Գլխավոր Լրահոս

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման, կիրառվել է համաներում

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման, կիրառվել է համաներում

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազության հայտարարության մեջ նշված է, որ «2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն»։

2023-ի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: 2023-ի հոկտեմբերի 4-ին Մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:

«2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ: Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում