Գլխավոր Լրահոս

Հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները ծանուցվել են մեղադրյալի կարգավիճակով․ փաստաբան

Հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները ծանուցվել են մեղադրյալի կարգավիճակով․ փաստաբան

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին հունվարի 31-ին սոցցանցի իր էջում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:

«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում»,- գրել է Զոհրաբյանը:

Ավելի ուշ, փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով․ «Սա էլ է եզակի բան: Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ»։

Ֆանյանի փոխանցմամբ՝ կոմիտե են հրավիրվել Հովնան սրբազանը, Մակար սրբազանը, տեր Մովսես քահանան:

Տեր Մովես քահանա Սահակյանը հարցաքննությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղի ունեցողը զավեշտ որակեց։

«Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Որպես մեղադրյալ են կանչել։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Որպես քարտուղար ես արձանագրումներ են անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,- ասաց Տեր Մովսեսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում