Գլխավոր Լրահոս

Իսրայելը բացել է Գազայի Ռաֆահ անցակետը

Իսրայելը բացել է Գազայի Ռաֆահ անցակետը

Իսրայելը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո փորձնական հիմունքներով վերաբացել է Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահի սահմանային անցակետը՝ անվտանգության ստուգումները փորձարկելու նպատակով, հայտնում է AlJazeera-ն:

Գազայի լրատվական գրասենյակի տնօրեն Իսմայիլ ալ-Թավաբթան հայտնել է, որ մոտ 22,000 վիրավոր և հիվանդ մարդիկ արտերկրում բուժվելու «խիստ կարիք» ունեն, իսկ պատերազմի ընթացքում Գազան լքած մոտ 80,000 պաղեստինցիներ ձգտում են վերադառնալ։ 

Սահմանի վերաբացումը տեղի է ունեցել հոկտեմբերյան «հրադադարի» հաստատումից ի վեր ամենաարյունալի օրերից մեկի ֆոնին, երբ Գազայի հյուսիսում և հարավում իսրայելական օդային հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 31 պաղեստինցի, այդ թվում՝ վեց երեխա։ 

«Հրադադարի» սկզբից ի վեր իսրայելական ուժերը սպանել են առնվազն 509 պաղեստինցու և վիրավորել 1405-ին։ 

2023-ի հոկտեմբերին մեկնարկած իսրայելական ցեղասպանական պատերազմի հետևանքով Գազայում սպանվել է առնվազն 71,769 մարդ, իսկ վիրավորվել՝ 171,483-ը։ 

2023-ի հոկտեմբերի 7-ին «Համասի» գլխավորած հարձակումների ժամանակ Իսրայելում սպանվել է մոտ 1,139 մարդ, և մոտ 250-ը գերեվարվել է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում