Երուսաղեմի Հայոց պատրիարքը, ըստ ամենայնի, հավանություն է տվել հայկական թաղամասի 25 տոկոսի՝ 99 տարով վարձակալությանը։ Հայերը և Երուսաղեմի միջազգային ապագայով մտահոգված բոլոր մարդիկ ահազանգ են հնչեցնում այս առիթով։ Գործարքի արդյունքում Պաղեստինի և Հորդանանի իշխանությունները սառեցրել են Հայոց պատրիարքի ճանաչումը։ Նրանք ասում են, որ որպես Պաղեստինի մաս միջազգայնորեն ճանաչված հողը փաստացի հանձնվում է իսրայելցի վերաբնակիչներին: Այս երկրորդ ռեպորտաժում ՍիվիլՆեթը զրուցել է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի, մահմեդական և հույն ուղղափառ համայնքների ներկայացուցիչների հետ։ Փորձում ենք բացատրել, թե ինչու է Հայկական թաղամասն ու նրա ապագան այդքան կարևոր իսրայելցիների, պաղեստինցիների, քրիստոնյաների և ամբողջ տարածաշրջանի համար, և ինչու է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը վտանգված։
Դիտեք նաև՝
Civilnet




