Անկախության հռչակագրի և Սահմանադրության երկվությունը վտանգավոր է. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պարզաբանել է ՍԴ վերջին որոշումը, որով հստակեցվել է Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարաբերակցությունը: Դիլանյանի խոսքով՝ այս որոշմամբ սահմանազատվել է Սահմանադրությունը. դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հիմնարար փաստաթղթերի միջև առկա իրավական երկվության վերացման հրատապությամբ:
Հարցազրույցի ընթացքում ՍԴ նախագահն անդրադարձել է նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ թեմայի՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրության վերաբերյալ դիմումի քննության ձգձգման պատճառներին: Նա նաև խոսել է դատական իշխանության անկախության ամրապնդման հրատապ խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:
Civilnet




