Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առգրավել են «Գումի» շուկայում վաճառվող ոչ սպանդանոցային միսը։ Առգրավման ընթացքում քաշքշուկ է սկսվել, ինչից հետո միջադեպի մասնակից 7 անձ ձերբակալվել է՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով, հայտնում են ոստիկանությունից։ Մսավաճառները համամիտ չեն այս որոշման հետ, բողոքում են, որ սպանդանոցների քանակի խնդիր կա, նախևառաջ պետք է այդ հարցը լուծել։ 2023-ի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտավ սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումը, որով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այսօր շուկայից մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։

Ադրբեջանը թուրք սյունակագրի դեմ քրեական գործ է հարուցել

Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով դատապարտված վեց վրացի ազատ է արձակվել

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես կենսամշակութային բազմազանության սպառնալիք․ ուղերձ COP17-ի մասնակիցներին

Իտալիայում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ շուրջ 50 մարդ բերման է ենթարկվել

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած 2 մլն դրամի հայցը
Civilnet