Գլխավոր Լրահոս

Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը

Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում, որը զբաղվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, հայկական կողմը առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Խորհրդային տարիներին գործում էր Իջան-Բաքու երկաթգիծը, որից մեծամասամբ օգտվում էին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի, ինչպես նաև Աղստաֆայի շրջանների բնակիչները։ 1971-ին բացված Իջևան-Աղստաֆա երկաթգիծն էլ մեծապես ծառայում էր արդյունաբերական բեռների փոխադրման համար։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնել են, որ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչ օրս քննարկել է 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2020-ի հունվարի 11-ի հայտարարության 2-4-րդ կետերից բխող հարցեր։ 

«Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից՝ հավելելով, որ տարածաշրջանում առկա տրասնոպրտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր։

Տեղեկացվում է նաև, որ «այս պահին արձանագրվել է լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն», և որոշվել է, որ աշխատանքները պետք է շարունակել։

Հարցումից պարզ է դառնում, որ առ այսօր կողմերը չեն քննարկել, թե որ երկիրն ու ինչպես է ֆինանսավորելու երկաթգծերի կառուցումը։ Այս պահին նաև վերջնական համաձայնեցված ցանկ չկա, թե որ ավտոճանապարհներն են ապաշրջափակվելու։

Մարտի 24-ին Ազգային ժողովում Մհերի Գրիգորյանը հայտնեց, որ ավելի վաղ ծրագրել էին զեկույց հրապարակել մինչև ապրիլի 1-ը, ինչը, սակայն, հնարավոր չի եղել։ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը հարցման պատասխանում նշում է, որ զեկույցը վերաբերել է փորձագիտական աշխատանքների արդյունքներին, և այն վերջնական կլինի այդ աշխատանքներն ամփոփելուց հետո։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում