Գլխավոր Լրահոս

Եվ դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին․ Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիևին

Եվ դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին․ Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիևին

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով խորհրդաժողովին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, բամբասում, աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշեր՝ և դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին և Հադրութը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց անցկանցվող խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Այն բանակը, որ ջախջախվել է, Փաշինյանի բանակը չէ։ Դա բանակ է, որը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում