Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնացը հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը փոխանցում է թուրքական NTV.com կայքը։
Չավուշօղլուի խոսքով՝ ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանը։
https://civilnet.am/news/648032/%d5%b9%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d6%85%d5%b2%d5%ac%d5%b8%d6%82%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%bd%d5%ad%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84-%d5%b9%d5%af%d5%a1/Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։
Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։
Civilnet











