Գլխավոր Լրահոս

Հայաստանը կարող է որոշել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այդտեղ խնդիր չեմ տեսնի․ Միրզոյան

Հայաստանը կարող է որոշել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այդտեղ խնդիր չեմ տեսնի․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը դեռևս չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ ՀՀ ԱԳՆ-ն այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին Հայաստանը կարող է որոշել մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ՝ եթե նույնիսկ այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- նշեց Միրզոյանը։

***

Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

https://civilnet.am/news/648032/%d5%b9%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d6%85%d5%b2%d5%ac%d5%b8%d6%82%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%bd%d5%ad%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84-%d5%b9%d5%af%d5%a1/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում