Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել, հայտնում է «Արմենպրես»-ը։
Գրիգորյանը նշել է, որ ընդդիմության այն պնդումները, թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։
«Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ․) անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
https://civilnet.am/news/644768/%d5%a1%d5%b6%d5%af%d5%ac%d5%a1%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a3%d5%b8%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b4%d6%84-%d5%b9%d5%af%d5%a1%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Civilnet











