Գլխավոր Լրահոս

Քանի՞ մարդ է մնացել Արտաշատի մարզադպրոցի դահլիճում

Քանի՞ մարդ է մնացել Արտաշատի մարզադպրոցի դահլիճում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Արտաշատի մարզադպրոցի դահլիճում ներկայում մնացել է Արցախից տեղահանված մեկ ընտանիք, որը դեռևս չի տեղափոխվել այդտեղից։ 

[fact fact_id="754478"]

«Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 մարդ, հիմա այնտեղ մնացել է մեկ ընտանիք։ Այսինքն՝ մենք իրենց բոլորին տեղաբաշխել ենք։ Մնացել է մեկ ընտանիք, որն այլ տեղ է տեղափոխվում, խնդրել է մեկ-երկու օր մնալ»,- նշել է Սանոսյանը։ 

Օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել, երբ համացանցում հայտնվել էին Արտաշատի մարզադպրոցի դահլիճից նկարներ, որոնցում տեսանելի էր, որ Արցախից տեղահանված անձինք քնում են իրար կողք կողքի շարված մահճակալների վրա։ Թեև նրանց ապահովում էին սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով, սակայն դահլիճում չկար որևէ հարմարություն։ 

Ի սկզբանե այս դահլիճում հաստատվել էր 120 արցախցի, սակայն որոշները օրերի ընթացքում այլ կացարան էին գտել և տեղափոխվել։ 

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը ևս հոկտեմբերի 10-ին այցելել էր մարզադպրոց և արձանագրել, որ դեռևս բազմաթիվ արցախցիներ շարունակում են մնալ այնտեղ։ 

Հոկտեմբերի 13-ին #CivilNetCheck-ը կապ հաստատեց Արտաշատի համայնքապետարանի առաջատար մասնագետ Արամ Ավետիսյանի հետ, որը ներգրավված է մարզադպրոցի աշխատանքներում։ Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ երկու ընտանիք է դեռևս շարունակում գտնվել դահլիճում։ 

«Նրանց ևս առաջարկվել են կացարաններ, սակայն այս պահին դեռևս որոշում չեն կայացրել տեղափոխվելու։ Այս երեկոյան առավել հստակ կլինի»,- Ավետիսյանը՝ հավելելով, որ մյուս արցախցիներին ապահովել են անհրաժեշտ բոլոր միջոցներով։ 

 #CivilNetCheck-ը նաև խոսեց սեպտեմբերի 27-ից մարզադպրոցի դահլիճում ապաստանած արցախցի Մարինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ իր ընտանիքը ևս այսօր դուրս է գալու դահլիճից։ Գրիգորյանը նշեց, որ վարձով տուն են գտել Արարատի մարզի Դավալու գյուղում։ Կինը ևս հաստատեց, որ մարզադահլիճում երկու ընտանիք է դեռևս մնալու՝ ընդհանուր հինգ հոգի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում