Գլխավոր Լրահոս

Բաքուն Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխանը

Բաքուն Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխանը

Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։

«Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- ասել է նա։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմի հետ հանդիպումները 2024-ին կշարունակվեն։

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Բաքվում դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում․ «Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղության գործընթացին։ Պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ ձևավորելու համար»,- հավելել Է նախարարը։

Նոյեմբերի 21-ին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

https://civilnet.am/news/760454/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%ab%d6%81-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8%e2%80%a4-%d5%bd%d5%ab%d5%b4%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում