Գլխավոր Լրահոս

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղ» բաժինը՝ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունից հետո

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղ» բաժինը՝ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունից հետո

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։ 

Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը, իր հերթին, հղում ունի Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պաշտոնյաներ քանիցս պնդել են, որ Հայաստանը պետք է փոխի իր ներքին օրենսդրությունը և «տարածքային պահանջներ» չներկայացնի Ադրբեջանին։

Ադրբեջանը, մինչդեռ, 1995-ին ընդունված իր Սահմանադրությամբ կարող է ունենալ իռեդենտիստական պահանջներ Հայաստանից և հարևան մյուս երկրներից։ Տե՛ս Media.am-ի հոդվածը այդ խնդրի մասին՝ Ադրբեջանի Սահմանդրությունն ու տարածքային պոտենցիալ պահանջները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում