Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Հանդիպման արդյունքներով Գերմանիայի կանցլերը X-ի միկրոբլոգում գրել է, որ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների չափով սատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները»։

«Լավ է, որ երկու կողմերն էլ համաձայնել են լուծել բաց հարցերը առանց նոր բռնությունների»,- գրել է Շոլցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում