Գլխավոր Լրահոս

«Հայփոստ»-ը հաճախորդների կորցրած փաթեթները չի վաճառում

«Հայփոստ»-ը հաճախորդների կորցրած փաթեթները չի վաճառում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Հայփոստ»-ի անունից` հայտարարությամբ, թե ընկերությունը 425 դրամով վաճառում է «հաճախորդների կորցրած փաթեթները»։

Գովազդային այս գրառումը տարածում են մի շարք ֆեյսբուքյան էջեր, որոնք ստեղծվել են 2024-ի սեպտեմբերի 4-ին և 5-ին, նույն օրը էջերում տեղադրվել են կորած փաթեթեներ գնելու մասին գրառումները։

էկրանապատկերը՝ սոցցանցերում «Հայփոստ»-ի անունից գրառումներ տարածած էջերից

Էջերի անունները մոլորեցնող են, դրանցից մեկը կոչվում է Haypost, մյուսը՝ Post hay, այս էջերն ունեն մեկ տասնյակից քիչ հետևորդ։ 
Մինչդեռ, «Հայփոստ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի անունն է՝ «ՀայՓոստ • HayPost», իսկ հետևորդների թիվը հասնում է 79 000-ի։ 

#CivilNetCheck-ի հետ զրույցում «Հայփոստ»-ից հերքեցին տարածվող տեղեկատվությունը՝ «հաճախորդների կորցրած փաթեթների» վաճառքի մասին։

Ֆեյսբուքյան գրառումների հետ կցված լուսանկարները խմբագրված են (photoshop) և վերցված համացանցից։ 

Ի՞նչ վտանգ են պարունակում այս գրառումները

Գրառումներին կցված հղումներից մեկը տանում է ամիսներ առաջ ստեղծված veelser6․skin և veelser7.skin կայքեր, որտեղ պարզապես նշվում է, թե ինչպես գնել և հետ վերադարձնել փաթեթեներ Amazon-ից, սակայն գրառումներից մեկում կցված է prize4you7.store կայքի հղումը։

Այս կայքում ոչինչ չկար «Հայփոստ»-ի փաթեթների մասին, այստեղ դարձյալ փաթեթներ էին վաճառում, բայց ոչ թե 425 դրամով, ինչպես նշված էր «Հայփոստ»-ի փաթեթների վերաբերյալ գրառումներում, այլ 835 դոլարով։

Այս դեպքում հնարավոր չեղավ անգամ իրենց կցած մյուս կայքից գնումներ անել, սակայն նման դեպքերում պետք է ուշադիր լինել և բանկային տվյալները չմուտքագրել ոչ վստահելի կայքում։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող գրառումները «Հայփոստ»-ից «հաճախորդների կորցրած փաթեթները» գնելու վերաբերյալ, կեղծ են։

Ավելի վաղ, նպանատիպ գովազդային գրառումներ տարածվել էին նաև «Զվարթնոց» օդանավակայանի անունից՝ պնդմամբ, թե օդանավակայանը 425 դրամով վաճառում է «հաճախորդների կորած իրերով ճամպրուկները»։



Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում