Գլխավոր Լրահոս

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման․ Պեսկով

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման․ Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» թեման շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը, հավանաբար, կես-կես ժամ է նստել։ Այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե «Զանգեզուրի միջանցքի» թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել Է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ է անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պուտինն ու Փաշինյանը քննարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները, ՌԴ ղեկավարը վարչապետին նաև հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

***

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն հայկական կողմը պետք է երաշխավորի «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ Բաքուն պնդում է, թե Երևանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի այս հաղորդակցության համար։ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի համար՝ ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նույն 9-րդ կետում նշվում է, որ Ադրբեջան-Նախիջևան «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները»։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունը երրորդ երկրների կողմից ապահովելու մասին պնդումները «իրականության խեղաթյուրում են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում