Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ից հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ սահմանապահները

Հունվարի 1-ից հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ սահմանապահները

2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպմանը։ «Վարչապետ դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդասարյանը։

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- տեղեկացրել է նա։

Բաղդասարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ «ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է»։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ է անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պուտինն ու Փաշինյանը քննարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները, ՌԴ ղեկավարը վարչապետին նաև հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում։

https://civilnet.am/news/790804/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d6%81%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%be%d5%a1%d6%80%d5%a9%d5%b6%d5%b8%d6%81%d5%ab%d6%81-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%be%d5%a5%d6%81/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում