Գլխավոր Լրահոս

Դատարանը վերադարձրել է Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի՝ թերությունները շտկելու

Դատարանը վերադարձրել է Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի՝ թերությունները շտկելու

Գևորգ Թոսունյան

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 24-ին Տիգրան Ավինյանն ընդդեմ Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթի) քաղաքացիական գործով մերժել է պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու մասին միջնորդությունը և հայցադիմումը վերադարձրել Երևանի քաղաքապետին։

Հայցադիմումի պատճառը ՍիվիլՆեթի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածն է։

Ավինյանին դուր չի եկել հետևյալ ձևակերպումը․ «Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով»։ Ավինյանը ՍիվիլՆեթից ցանկանում է ստանալ նաև 3 մլն դրամ փոխհատուցում։

Դատարանը գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման։

Ավինյանը հայցադիմումում 150,000 դրամ պետական տուրքը «բավականին մեծ գումար» է անվանել։ «Վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150,000 դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- նշված է հայցադիմումում։ 

Ուշագրավ է, որ լրատվամիջոցների բացահայտումներից հետո Ավինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ է փոխհատուցել ԱՄՆ կատարած իր այցի ավիատոմսի գումարը՝ ավելի քան 7 մլն դրամ։ 

ՍիվիլՆեթի հետ կապված հայցադիմումի մասով դատարանը գտել է, որ այդ պատճառաբանությունը բավարար չէ միջնորդությունը հիմնավոր համարելու համար. հայցվորը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը: 

Դատարանը վերադարձրել է հայցադիմումն ու երեք օր է տվել թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար, հակառակ դեպքում Ավինյանը կարող է որոշումը բողոքարկել վերաքննիչ ատյանում՝ յոթնօրյա ժամկետում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում