ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը․ FT

ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, ինչը կարող է լրջորեն խոչընդոտել ուկրաինացի զինվորականների՝ ռուսական ուժերին թիրախավորելու կարողությանը։ Այս մասին գրում է FT-ն՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։
Այս քայլը հաջորդել է Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը դադարեցնելու որոշմանը և ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև հարաբերությունների կտրուկ վատացումից հետո:
Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ հետախուզության հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի համար՝ ռուսական ռազմական օբյեկտները հայտնաբերելու և դրանց հարվածներ հասցնելու նպատակով։
Daily Mail-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին արգելել է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցել։
Թեմա
Civilnet










