Գլխավոր Լրահոս

Նոր Նորքի թաղապետի և ակտիվիստի միջև ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր Նորքի թաղապետի և ակտիվիստի միջև ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցների, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- հայտնել է Ավդալյանը։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առնչությամ 6 անձ ձերբակալվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում