Գլխավոր Լրահոս

Նոր Նորքի թաղապետը ներողություն է խնդրել Տիգրան Ավինյանից և հասարակությունից

Նոր Նորքի թաղապետը ներողություն է խնդրել Տիգրան Ավինյանից և հասարակությունից

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ներողություն է խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և հասարակությունից՝ ապրիլի 30-ին թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ 

«Տեսարանը ոչ հաճելիներից էր։ Որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել է Տեր-Մարգարյանը։

Ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Տիգրան Տեր-Մարգարյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում