Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում շարունակում են շրջանառվել կեղծ ներդրումային հարթակների, կորցրած գումարները վերադարձնելու խոստումներով գրառումներ։
Վստահություն ներշնչելու նպատակով այս գրառումները տարածվում են տարբեր հանրային գործիչների անունից՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և այլոց։
Ինչ են «խոստանում» հանրային գործիչները
Գագիկ Ծառուկյանի անունից տարածվող գրառման մեջ նշվում է, թե վերջինս բացահայտել է Immediate Fortune անվանումով հարթակը, որտեղ մի քանի շաբաթում հնարավոր է 100 դոլարի դիմաց 400,000 դոլար վաստակել։
Գրառումը տանում է roadplace.site անվանումով կայք, որը նմանակում է «Արմենպրես» լրատվամիջոցը։

Հղումով անցնելուց հետո կապ են հաստատում հարթակի ռուսախոս «ներկայացուցիչները» և ուղղորդում stprofit.com անվանումով կայքը։ Այստեղ պետք է ակտիվների առուվաճառքով զբաղվել, որից էլ եկամուտ է ստացվելու։
Այնուհետև հարթակի «ներկայացուցիչը» հայտնում է, որ «աշխատանքը» սկսելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 դոլարով լիցքավորել հաշիվը։ Իսկ լիցքավորելու համար պահանջվում է մեծ թվով բանկային տվյալներ ներմուծել՝ ընդհուպ մինչև էլեկտրոնային ստորագրությունը (CVV կոդը)։

Բացի այն, որ կասկածելի հարթակը մեծ թվով բանկային տվյալներ է պահանջում, նման հարթակներում գումար ներդնելը ևս ֆինանսական ռիսկեր է պարունակում։
Միաժամանակ, Սերժ Սարգսյանի լուսանկարով տարածվող գրառման մեջ զեղծարարները խոստանում են կեղծ ներդրումային հարթակներից տուժածների գումարները հետ վերադարձնել։
Տվյալները լրացնելու հետո, համակարգը մշտապես նշում է, թե օգտատերը տուժածների ցանկում է, և իբր «փաստաբանները» պետք է կապ հաստատեն՝ գումարը վերադարձնելու համար։ Իրականում, սա ևս խաբեություն է, որտեղ խաբեբաները թիրախավորում են խարդախության զոհ դարձածներին, ապա գումարները հետ բերելու անվան տակ, գումար են կորզում։

Տելեգրամը վճարու՞մ է առաջադրանքներ կատարելու համար
Տեսանյութում օգտագործված է նաև Ա1+ լրատվամիջոցի տարբերանշանը, մինչդեռ լրատվամիջոցը նման տաղավար չունի։

Մի քանի տեսանյութեր դիտելուց հետո տելեգրամյան ալիքից հայտնում են, որ մեկնարկի համար անհրաժեշտ է ներբեռնել TonKeeper կրիպտոարժույթի դրամապանակը և նվազագույնը 18,353 դրամ ներդրում անել։

Փաստացի գումար աշխատելու անվան տակ կրիպտոարժույթի դրամապանակի հավելվածի ներբեռնումներն ու կիրառությունն է բարձրացվում։ Բացի այդ, երաշխավորված չէ, որ ներդրված գումարն իսկապես եկամուտ է բերելու։
Այսպիսով, հանրային գործիչների անունից տարածվող գրառումները կեղծ են։ Պետք է ուշադրություն դարձնել կայքերի հասցեներին, ինչպես նաև չներմուծել անձնական և բանկային տվյալները կասկածելի հարթակներում։
CivilNetCheck
Civilnet











