Գլխավոր Լրահոս

Հերթական խաբեությունը «Սաս» սուպերմարկետի անունից

Հերթական խաբեությունը «Սաս» սուպերմարկետի անունից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում է գրառում «Սաս» սուպերմարկետի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունն անվճար նվերներ է տալիս նկարում ճիշտ թիվը ընտրողներին։

«Մենք անվճար գնումների կտրոններ և ավելի շատ հնարավորություններ ենք տալիս առաջին 300 մարդկանց, ովքեր ճիշտ կպատասխանեն նկարում պատկերված թվերին»,- նշված է գրառման մեջ։

Սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի սուպերմակետի անունը վստահություն ներշնչելու նպատակով։

Ինչպե՞ս է խաբեությունը տարածվում սոցցանցերում

Գրառումը տարածվում է  «SAS.Supermarkets.» անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2025-ի հունիսի 12-ին։

Մեկնաբանություն գրելուց հետո ուղարկում են sas-supermarket.myfreesites.net անվանումով կայքի հղումը, որտեղ պետք է գրանցվել «մրցանակը» ստանալու համար։ Այս կայքը ստեղծվել է անվճար կայքեր ստեղծելու հնարավորություն տվող sitebuilder.com հարթակի միջոցով։

Էկրանապատկերը՝ sas-supermarket.myfreesites.net անվանումով կեղծ կայքից

Այս կայքն իր հերթին տանում է մեկ ուրիշ՝ luxcgo.com անվանումով էջ, որը պահանջում է որոշ ֆայլեր ներբեռնել։ Այն, սակայն, վիրուսային ծրագրեր պարունակող կայք է, և ֆայլերը ներբեռնելու հետևանքով օգտատերերը կարող են վնասել համակարգիչը կամ ներբեռնել տեղեկություններ գողացող ծրագրեր (infostealer):

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան էջերի ուղարկած կայքից և դրա վիրուսային լինելու վերաբերյալ տեղեկությունները։

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ ֆեյսբուքյան նույն էջը դարձյալ կեղծ խաղարությունների վերաբերյալ գրառումներ էր տարածել, ինչին #CivilNetCheck-ն անդրադարձել էր։ Դրանից հետո գրառումները հեռացվեցին էջից, և էջը սկսել է կեղծ խաղարկության վերաբերյալ նոր գրառում տարածել։ 

Որոնք են կեղծ գրառումների իրական նպատակները

«Սաս» սուպերմարկետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը Sas Supermarkets-ն է, կայքը՝ sas.am-ը։ Մինչդեռ, Ֆեյսբուքում տասնյակ կեղծ էջեր կան սուպերմարկետի էջին նմանակող։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջերից

Պարբերաբար հայտնվում են նաև գրառումներ, թե իբր «Սաս» սուպերմարկետը իր տարեդարձի առիթով նվերներ է բաժանում։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան կեղծ էջերից։

Այս գրառումները նույնպես կեղծ են։ Դրանց իրական նպատակը՝ վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ անձնական կամ բանկային տվյալները ստանալն է կամ համակարգիչը վարակելը։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում