«Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում». Նիկոլ Փաշինյան

«Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում». Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը արդեն տևական ժամանակ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը։
«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։
Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը։
Գարեգին Բ կաթողիկոսին Փաշինյանը մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և նրան դիմում է ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»։
Civilnet










