Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը․ Իսրայելը դատապարտել է այդ որոշումը

Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը X-ում գրառում է արել, որում նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
«Այսօր անհրաժեշտ է, որ Գազայում պատերազմը դադարեցվի և քաղաքացիական բնակչությունը փրկվի։ Խաղաղությունը հնարավոր է։ Մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին զանգվածային մարդասիրական օգնություն։ Մենք պետք է նաև երաշխավորենք Համասի ապառազմականացումը, ապահովենք և վերակառուցենք Գազան։ Վերջապես, մենք պետք է կառուցենք Պաղեստինի պետությունը, ապահովենք դրա կենսունակությունը», - գրել է նա։
Մակրոնը նաև նամակ է կցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին՝ հաստատելով իր որոշումը։
Մակրոնի հայտարարությանը ի պատասխան՝ Աբբասի տեղակալ Հուսեյն ալ-Շեյխն ասել է. «Այս դիրքորոշումը արտացոլում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և նրա աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և մեր անկախ պետության ստեղծմանը», ըստ AFP լրատվական գործակալության։
Պաղեստինցի պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ այս քայլը «պարգևատրում է ահաբեկչությանը» ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելում 2023-ի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից հետո։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատապարտել է Գրանսիայի նախագահի հայտարարությունը։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն X-ում գրառման մեջ գրել է. «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի կոտորածից հետո Թել Ավիվի կողքին Պաղեստինի պետություն ճանաչելու վերաբերյալ»։
ԱՄՆ-ն «կտրականապես մերժում է» Մակրոնի հայտարարությունը, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ որոշումը անվանելով «անխոհեմ»։
Civilnet










