Գլխավոր Լրահոս

Իսրայելը Գազայի հատվածում հիվանդանոց է ռմբակոծել, զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ լրագրողներ

Իսրայելը Գազայի հատվածում հիվանդանոց է ռմբակոծել, զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ լրագրողներ

Իսրայելը հարվածել է Գազայի հարավում գտնվող Նասերի հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Զոհերի թվում կա երեք լրագրող։

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ հարձակումը տեղի է ունեցել հիվանդանոցի չորրորդ հարկում և իրականացվել է «կրկնակի հարվածի» մարտավարությամբ։ Առաջին հրթիռի հարվածից րոպեներ անց, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, երկրորդ հրթիռն է հարվածել։

Հաղորդվում է, որ զոհված լրագրողներից մեկը՝ օպերատոր Հուսամ ալ-Մասրին, պայմանագրային հիմունքներով աշխատել է Reuters լրատվական գործակալության հետ։ Նույն գործակալության հետ համագործակցող մեկ այլ լրագրող՝ լուսանկարիչ Հաթեմ Խալեդը, վիրավորվել է։

Իսրայելի պաշտպանության բանակը և վարչապետի գրասենյակը դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Նշվում է, որ Գազայի հատվածում հիվանդանոցների վրա իսրայելական հարվածներն ու ռազմական գործողությունները եզակի դեպքեր չեն։ Իսրայելական կողմը նախկինում նման գործողությունները հիմնավորել է՝ պնդելով, որ բժշկական հաստատություններում թաքնվում են զինյալներ, սակայն, ինչպես նշվում է, այդ պնդումների համար ապացույցներ չի ներկայացրել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում