Գլխավոր Լրահոս

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են ինքնաթիռից

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են ինքնաթիռից

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որը օրերս դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, այսօր Մոսկվայից ժամանելուց անմիջապես հետո կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան իրավապահները բերման ենթարկեցին ինքնաթիռի վայրէջքից հետո, այս մասին լրագրողներին հայտնեց Նարեկ Մալյանը։ Համբարձումյանը Մոսկվայում էր գտնվում աշխատանքային այցով։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ արձակվել: Քննչական կոմիտեն 2019-ին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Օրերս համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Երևանի քրեական դատարանի վճռին՝ նշելով, թե դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ իր մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։

«Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։ 7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7,5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ»,- գրել է Համբարձումյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում