Գլխավոր Լրահոս

Միքայել Սրբազանն առաջիկա շաբաթ կվիրահատվի

Միքայել Սրբազանն առաջիկա շաբաթ կվիրահատվի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթական նամակում հայտնել է, որ հաջորդ շաբաթ կվիրահատվի։

Այժմ նա «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։

Նա նամակում անդրադարձել է նաև դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի հավաքին, որը հրավիրել էին վարչապետին աջակցող 10 արքեպիսկոպոսները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:

«Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որումկրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին»,- նշված է նամակում:

***

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։

Դեկտեմբերի 8-ին Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն էր հրապարակել, որում նշվում է, որ իրենք հոկտեմբերի 7-ից մի քանի դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարության Քրեակատարողական ծառայությանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ պահանջելով կազմակերպել Սրբազանի վիրահատությունը իր միջոցներով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում