Հայկ Ղազարյան
Ըստ ԱԱԾ-ի՝ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 46,030 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30,901-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,129 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան:
2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն երկրից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը պահպանվում էր հարաբերական կայուն՝ 11,000-12,000-ի սահմաններում: Սակայն 2025-ի մայիսից նկատվում է արտահոսքի նոր ալիք. ընդամենը մի քանի ամսում չվերադարձողների թիվն ավելացավ շուրջ 4,000-5,000-ով՝ օգոստոսին հասնելով 16,735-ի: Այս միտումը ժամանակագրական առումով համընկավ արցախցիների «40+10 հազար» դրամ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցման և դրա թիրախային դառնալու հետ: Թեև 2025-ի ամռանն արտահոսքը հասել էր գագաթնակետին, տարեվերջին պատկերը որոշակիորեն կայունացավ. 2026-ի հունվարի 1-ի դրությամբ չվերադարձածների թիվը նվազել է մինչև 15,129՝ շնորհիվ վերադարձողների տեմպի ավելացման (տե՛ս՝ գրաֆիկը):
Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը. 2025-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 25,901 անձ դիմել է նոր անձնագիր ստանալու համար, որոնցից 19,319-ն արդեն ստացել է։ Նոր անձնագիրը բնակարանային ապահովման պետական ծրագրից օգտվելու նախապայման է։
Ժամանակին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։
Տե՛ս նաև՝ Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,260 արցախցի
Civilnet











