Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Civilnet










