Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին. այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
2026-ին սա արդեն զինծառայողի մահվան երրորդ դեպքն է։
Civilnet










