Հրապարակվում է որպես գովազդ
«Էկլեկտիկոս» հունարենից թարգմանաբար նշանակում է լավագույնի ընտրություն։ Իսկ անշարժ գույքի ոլորտում այդ էկլեկտիկան ապրում է հենց տարբեր իրականությունների հատման կետում՝ լինի դա աղմկոտ քաղաքային կենտրոնի և բնության սահմանին, ավանդական շենքերի և ժամանակակից էսթետիկայի հատման կետում, թե հանգստության և գերարագ տեխնոլոգիաների խաչմերուկում։
Այդպիսին է Երևանի կենտրոնում կառուցվող նոր 27 հարկանի բնակարանային համալիրը՝ իր տեսակով առաջին Parajanov Club House-ը, որը գտնվում է Պարոնյան 15/5 հասցեում: Համալիրը մոտենում է իր ավարտական փուլին և շահագործման կհանձնվի հենց այս տարի։

Համալիրի անվան ընտրությունը ևս պատահական չէ։ Ինչպես Փարաջանովը՝ էությամբ այդքան հայ և միջազգային՝ իր ոճով և ապրելակերպով, Parajanov Club House-ը համատեղում է հայկական ճարտարապետական ժառանգության հանդարտ էությունը, մտավորական միջավայրի ոգին և եվրոպական ու ամերիկյան արտադրողների բարձրակարգ տեխնոլոգիական լուծումները։ Շենքի ճարտարապետությունը ներառում է ազգային մոտիվներ, ներկայումս նորաձև բիոնիկայի ֆուտուրիստական տարրեր, հայկական տուֆ, որը դժվար է շփոթել և արևի լույսի առատություն, որը ներթափանում է հսկայական համայնապատկերային պատուհանների միջոցով։
Դեպի հրազդանի կիրճ բացվող և Արարատ լեռան տեսարանով Parajanov Club House-ը, տեղակայված է գեղատեսիլ բնության և Երեւանի ակտիվ քաղաքային մշակույթի խաչմերուկում։

Պրեմիում դասի այս շքեղ համալիրի կառուցապատողը ողջ աշխարհում և Հայաստանում քաջ հայտնի Rutsog Invest ընկերությունն է, որը նախագծել է Moscow’s St. Regis Hotel, Nikolskaya Plaza, Olympic Plaza և այլ հայտնի շինություններ։ Փարաջանով Քլաբ հաուսի կառուցման համար օգտագործվում են այնպիսի ապրանքանիշներ, որոնք վերջին տարիներին հանդիսանում են տեխնիկական առաջընթացի, նորարարության և հուսալիության երաշխավորներ․ Mitsubishi արագընթաց վերելակներ,գերմանական SCHUCO ընկերության էներգաարդյունավետ լուծումներ, ինչպես նաև սարքավորումներ` հիմնված Schneider Electric, Honeywell, Siemens և այլ հայտնի ապրանքանիշների կիրառվող տեխնոլոգիաների վրա։
Նախագծի համար ներդրվել է լիովին կառուցվածքային ֆասադային լուծում՝ տեսողականորեն մինիմալ պրոֆիլներով: Schüco-ի ինժեներական թիմը մշակել է հատուկ թաքնված տարրեր, որոնք ստեղծում են թեթև և թափանցիկ ճակատային մաս։

Միևնույն ժամանակ, շենքի ներսում բնակիչների հարմարավետության ապահովումը ամենակարևորն է: Օգտագործվել է Schüco FWS 50 SI ճակատային համակարգը, որը ապահովել է ջերմամեկուսացման բարձր մակարդակ և կայուն միկրոկլիմա ամբողջ տարվա ընթացքում։
Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ինժեներական և ճարտարապետական ներդրումները ձևավորել քաղաքային միջավայրի նոր որակ:
Վստահաբար կարող ենք ասել, որ 125 բնակարան առաջարկող այս նախագիծը կդառնա «Դե-լյուքս» կարգի հարմարավետության խորհրդանիշ՝ համեմված հայկականությամբ։
Համալիրն ունենալու է սեփական գետափնյա զբոսավայր, բնական պուրակ, մանկական խաղահրապարակ, 24/7 ռեժիմով կոնսիերժ ծառայություն և ուժեղացված անվտանգային ծառայություն։
Միևնույն ժամանակ այս նախագիծն ունի բացառիկ առաջարկներ՝օլիմպիական չափանիշներին համապատասխան 25 մետրանոց լողավազան, սպա, լողավազան տանիքին, երեխաների համար մեծ խաղասրահ, ֆիտնես կենտրոն, նաև հինգ հարկից բաղկացած ստորգետնյա կայանատեղի և 300-900քմ մակերեսով բնակարաններ:





Քանի որ մնացել են միայն սահմանափակ թվով բնակարաններ, սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերել բնակարան Երևանի ամենաառանձնահատուկ շքեղ նախագծերից մեկում։
Միայն երեք օր՝ մարտի 27–29, TOON EXPO ցուցահանդեսի շրջանակներում ձեզ սպասում են հատուկ պայմաններ, զեղչեր, նվերներ՝ Parajanov Club House-ում բնակարան ձեռք բերելու համար։
Սիրով սպասում ենք ձեզ մեր հատուկ տաղավարում։
11:00–21:00
ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ (Ոսկերիչների 1)
Հղումները՝ https://parajanov.am/hy/home-arm/
https://www.instagram.com/parajanov_club_house/
https://www.facebook.com/parajanovclubhouse
Civilnet











