Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։
Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է մարտի 20-ին։ Տնային կալանքը կիրառվել է երեք ամիս ժամկետով, որպես խափանման միջոց կիրառվել է նաև բացակայելու արգելքը։
«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն Սպարտակ Ղուկասյանին արգելվում է լքել իր բնակության տարածքը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մայակովսկի փողոց, 39-րդ տունը, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ուղարկված փոստային առաքանիների, շփում ունենալ այլ անձանց հետ (բացառությամբ իր հետ համատեղ բնակվող անձանց և մերձավոր ազգականների) և իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց (օրենքով նախատեսված բացառությունների հաշվառմամբ):
Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել էր 2025-ի նոյեմբերին։ Մինչ այդ տնային կալանքի տակ էր։
Նան մեղադրանք է ներյակացվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):












