Գլխավոր Լրահոս

Աֆղանստանը խստացնում է կանանց «դրես կոդի» կանոնները

Աֆղանստանը խստացնում է կանանց «դրես կոդի» կանոնները

Աֆղանստանի իշխանությունները Հերաթ նահանգում խստացնում են կանանց մուսուլմանական հագուստի (դրես-կոդի) նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես հայտնում է աֆղանական «Սալամ Վատանդար» ռադիոկայանը, տեղի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության վարչությունը հրապարակել է նոր ուղեցույց, որով արգելվում է մարմինն ընդգծող հագուստի կրումը։

Ըստ հրապարակված կանոնների՝ կանանց հիջաբը պետք է լինի լայն և աննկատ: Վարչության պետ Ազիզ Ուր-Ռահման Մուհաջիրը նշել է, որ իսլամական հիջաբի կանոնները պետք է պահպանվեն ամբողջությամբ։ Որպես գլխավոր չափանիշ սահմանվել է այնպիսի հագուստը, որը չի կպչում մարմնին և չի գրավում այլոց ուշադրությունը։  

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ փարանջայի, չադրայի կամ մարմնի այլ ծածկույթների օգտագործումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դրանց տարրերը համապատասխանում են շարիաթի հիջաբի սկզբունքներին։ Նշվում է, որ այս կանոնների ներդրման գործընթացը իրականացվելու է իրազեկման և «խաղաղ փոխգործակցության» միջոցով։

Իրանին սահմանակից Հերաթ նահանգում բնակչության մեծամասնությունը էթնիկ տաջիկներ են։ Տեղի կանանց համար  բուրկա կրելը, որը բնորոշ է փուշթունական մշակույթին, սովորական չէ։ Մինչև 2021-ի օգոստոսին թալիբների իշխանության գալը, այս տարածաշրջանի կանանց հագուստը հիմնականում նման էր իրանցի կանանց հագուստին, ովքեր ամբողջությամբ չեն փակում դեմքը օտարների հայացքից։

Տեղադրություն

Կազմակերպություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում