Գլխավոր Լրահոս

«Քաղաքացիական պայմանագիրը» խաղաղության ինստիտուցիոնալացումը դրել է նախընտրական ծրագրի առաջին կետում

«Քաղաքացիական պայմանագիրը» խաղաղության ինստիտուցիոնալացումը դրել է նախընտրական ծրագրի առաջին կետում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագիրը, որում խաղաղության ինստիտուցիոնալացումը ներկայացված է հենց առաջին կետում։

Հաջորդ հնգամյակի համար կուսակցությունը ծրագրել է սահմանազատման գործընթացի շարունակություն, TRIPP նախագծի իրագործում, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրում և վավերացում։

Նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը։

***

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ ղեկավարների՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են համատեղ հռչակագրիր, որով նախատեսվում է ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագիրը:

Հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից է Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը։ Այն նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ Հայաստանի համար ստեղծելով «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում