Հռոմի պապը կոչ է արել աշխատել խաղաղության հաստատման համար

Հռոմի պապ Լևոն 14-րդը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող Զատկի պատարագի կոչ է արել չկորցնել զգայնությունը աշխարհում շարունակվող հակամարտությունների նկատմամբ և աշխատել խաղաղության հաստատման համար:
Նրա կարծիքով՝ անվստահությունն ու վախը թույլ են տվել խզել մեր միջև կապերը՝ պատերազմի, անարդարության և ժողովուրդների ու ազգերի մեկուսացման միջոցով։ Լևոն 14-րդը կոչ է արել կաթոլիկներին հետևել սրբերի օրինակին, ովքեր, նրա խոսքով, պայքարել են արդարության համար, որպեսզի «Զատկի պարգևները՝ ներդաշնակությունն ու խաղաղությունը, աճեն և ծաղկեն ամենուր»։
Թեմա











