Նոյեմբերի 1-ից արցախցիների կենսաչափական անձնագրերում որպես ծննդյան պետություն նշվում է «Ադրբեջան»։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոր կարգավորումը հիմնավորում է միջազգային ստանդարտներով։
Ի՞նչ են նախատեսում միջազգային ստանդարտները, ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել միայն ծննդյան բնակավայրը նշելու հնարավորությունից, և ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ նոր կարգավորումը։



