«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե երկիրը չբացի Հորմուզի նեղուցը։ Թրամփն այդ մասին գրառում է արել Truth Social էջում։
«Երեքշաբթի օրը Իրանում էլեկտրակայանի և կամրջի օր կլինի , բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փառք Ալլահին», - գրել է Թրամփը։
Ավելի վաղ էլ Թրամը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։
Թեմա











