Գլխավոր Լրահոս

Բանակում մահվան դեպքերը նվազել են. դատախազության զեկույցը

Բանակում մահվան դեպքերը նվազել են. դատախազության զեկույցը

Հայաստանի զինված ուժերում 2025-ին, ըստ գլխավոր դատախազության հաշվետվության, ծառայության հետ կապված զինծառայողների մահվան 9 դեպք է արձանագրվել, ինչը շուրջ 67%-ով ցածր է 2024-ի ցուցանիշից (27 դեպք 2024-ին)։

Շեշտվում է, որ 2025-ին Հայաստանի զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել:

Ըստ դատախազության՝ 9 դեպքերից 6-ն արձանագրվել է բանակում, որոնցից 4-ը՝ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ պաշտոնեական անփութության, 1-ը՝ բժշկական անփութության հետևանքով: Բացի այդ, մահվան մեկ դեպք է արձանագրվել աշխարհազորի շրջանում և երկուսը ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողների շրջանում։

2025-ին հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում սպաների տեսակարար կշիռը կազմել է 10,6% (2024-ին՝ 15,2%), ենթասպաներինը՝ 2,4% (2024-ին՝ 2,2%), պայմանագրային զինծառայողներինը՝ 38% (2024-ին՝ 30,8%), ժամկետային զինծառայողներինը՝ 48,5% (2024-ին՝ 52%)։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2025-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցի համաձայն, սակայն, նախորդ տարի ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք, որոնցից 2-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Կազմակերպությունը համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրել է, որ դրանք նվազել են 15 %-ով։

Ըստ գրասենյակի՝ մարտական պայմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, ՀՀ զինված ուժերում մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2024-ի առաջին կիսամյակում, որի հետևանքով մահացել էր 4 զինծառայող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում