Իսրայելա-ամերիկյան օդային հարվածներից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար, գեներալ Մաջիդ Խադեմին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանն ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, հայտարարել էր իսրայելական ավիահարվածների հետևանքով Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի ծանր վիրավորման և նրա կնոջ մահվան մասին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից։ Ներկայում պատերազմը ընդլայնվել է՝ ընդգրկելով Պարսից ծոցի արաբական երկրներն ու Լիբանանը։ Իսրայելական ու ամերիկյան գործողությունների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։











