Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն արտահերթ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները

ԱԺ-ն արտահերթ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն ընդունվեց՝ 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Այս նախագծի դրույթներից մեկով կուսակցությունների դաշինքի անվանման մասով սահմանափակումներ են մտցվում։ 

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է, որ այս փոփոխությունը կատարվում է, որպեսզի չգրանցվի «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների դաշինքը՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվամբ։ Նախագծի հեղինակները ևս չեն բացառում, որ փոփոխությունը միտված է այդ նպատակին։

Նոր նախագծով այդ սահմանափակումները վերականգնվում են՝ հստակեցնելով, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ, դրանց հետ շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր ու այլ արտահայտություններ:

Ըստ նախագծի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է շտկել բաց թողնված վրիպակը, ապահովել իրավական որոշակիությունը և վերականգնել օրենսգրքի ներքին համակարգայնությունն ու գործող կարգավորումների միջև ներդաշնակությունը:

Ընդդիմությունը նիստին քննադատեց իշխանությանը՝ անընդունելի համարելով նախագիծը։ Ընդդիմադիրների խոսքով՝ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ խաղի կանոններ փոխելը խախտում է Վենետիկի հանձնաժողովի պահանջներն ու միջազգային պրակտիկան։

«Այս գործընթացն ինքնին հակաիրավական է. դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական հայտ ներկայացրած ուժը ներկայացրել է իր դաշինքի անունն, ու դուք հանկարծ օրենք եք փոխում, որն արգելելու է դա անել։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում