Գլխավոր Լրահոս

Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնության են հասել

Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնության են հասել

Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։

Այս համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զերծ է մնում իրանական քաղաքակրթության ոչնչացման սպառնալիքից և երկու շաբաթով «կկասեցնի» Իրանի վրա հարձակումները։

Թրամփը նշել է, որ զինադադարը կախված է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի «լիակատար, անհապաղ և անվտանգ բացմամբ»։ Հորմուզի նեղուցը նեղ ջրային ճանապարհ է, որը կապում է Պարսից ծոցը Արաբական ծովի հետ և որի միջով է անցնում համաշխարհային նավթի մատակարարման մեկ հինգերորդը։

Իրանի կողմից նեղուցի մասնակի փակումն խաթարել է համաշխարհային առևտուրը՝ բարձրացնելով նավթի գները և առաջացնելով վառելիքի պակաս ամբողջ աշխարհում։

Թրամփն իր «Truth Social» հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն արդեն «հասել և գերազանցել է» իր բոլոր ռազմական նպատակները  և «շատ առաջ է գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ Իրանից, «և կարծում է, որ դա բանակցելու գործնական հիմք է»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «գրեթե բոլոր վիճելի կետերի շուրջ», և որ երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա «ամփոփել և ավարտին հասցնել» համաձայնագիրը։

Իսրայելը ողջունել է այս հրադադարը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում