Գլխավոր Լրահոս

Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր է 2 շաբաթվա ընթացքում․ Արաղչի

Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր է 2 շաբաթվա ընթացքում․ Արաղչի

 

Իրանի զինված ուժերի հետ համակարգման և տեխնիկական սահմանափակումների քննարկման դեպքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 8-ին՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Նա ասել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

Իրանն ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։

Արաղչին գովաբանել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին և բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրին՝ «տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու իրենց անխոնջ ջանքերի համար»։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ապրիլի 8-i վաղ առավոտյան հայտարարել է, որ երկիրը ստիպել է Միացյալ Նահանգներին ընդունել պատերազմը դադարեցնելու իր 10 կետանոց ծրագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում էին Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել էր Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հրադադարից հետո շարունակում է հարվածել Լիբանանին։

Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է «երկու շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունն ու հարձակումը»։

Թրամփը երեքշաբթի օրը Truth Social-ում գրել է, որ իր որոշումը կախված է Իրանի կողմից «Հորմուզի նեղուցի լիակատար, անհապաղ և անվտանգ բացմանը» համաձայնությունից։

Փետրվարի 28-ին Իսրայելը և Միացյալ Նահանգները համատեղ հարձակումներ իրականացրին Թեհրանի և մի քանի այլ իրանական քաղաքների վրա, որի արդյունքում սպանվեց Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորական հրամանատարներ և քաղաքացիական անձինք։ Իրանը պատասխանեց՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ հասցնելով Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաներին ու ակտիվներին։ Միևնույն ժամանակ, այն խստացրեց վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ արգելելով Իսրայելին և Միացյալ Նահանգներին պատկանող կամ դրանց հետ կապված նավերի անվտանգ անցումը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում