Գլխավոր Լրահոս

Թրամփը մերժել է Թեհրանի առաջարկը․ Իրանի զինուժը սպառնում է հարվածել ամերիկյան թիրախներին

Թրամփը մերժել է Թեհրանի առաջարկը․ Իրանի զինուժը սպառնում է հարվածել ամերիկյան թիրախներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած յոթօրյա ճանապարհային քարտեզը, որը նպատակ ուներ ավարտել պատերազմը, վերաբացել Հորմուզի նեղուցը և վերսկսել միջուկային բանակցությունները։ ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, թե Թեհրանը համաձայնագիր է փնտրում ֆինանսական ծանր վիճակի պատճառով՝ նշելով, որ «նրանք կործանվում են, փողը չի մտնում երկիր»։

Իրանական կիսապաշտոնական «Mehr» գործակալության փոխանցմամբ, Իրանի զինված ուժերը նախազգուշացրել են, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր տեղակայման կենտրոնները կդառնան թիրախ, եթե Վաշինգտոնը «սխալ թույլ տա» և հարձակվի Իրանի վրա։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոտը «Al Jazeera»-ին ասել է, որ Իրանի հետ դիվանագիտության դուռը բաց է եղել հենց սկզբից, և ընդգծելով, որ «Միացյալ Նահանգները չեն, որ խոչընդոտել են դրան»։

Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Al Jazeera»-ին հայտնել է, որ նրանք, ովքեր «կարծում էին, թե պատժամիջոցներով կարող են հարվածել իրանցի ժողովրդին, սխալվել են»։ Նա նաև հավելել է, որ Կատարն ու Պակիստանը ներկայում միջնորդի դեր են կատարում և Թեհրանի ուղերձները փոխանցում են Վաշինգտոնին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում